copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:41 10-09-2024

Աշտարակ-Երևան ճանապարհը փակածները ծառայում են հակազգային իշխանությանը․ ավագանու անդամ

Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի ավագանու անդամ Մարգարիտա Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Աշտարակ-Երևան մայրուղում տեղի ունեցած բողոքի ակցիային։

«Այսօր իր տեսակով յուրահատուկ ու բնույթով շատ հետաքրքիր ակցիա տեղի ունեցավ Երևան֊-Աշտարակ մայրուղու վրա։ Այսպես ասած՝ «քասախցիները» փակել էին մայրուղին Նաիրի համայնքի ղեկավարի դեմ ուղղված բողոքով։ Իսկ բողոքը հետևյալն էր, գյուղնշանակության հողերի վրա այլևս արգելվում է շինարարություն իրականացնել։ Ամեն ինչ արդար կլիներ, եթե բողոքը իրոք բարձրացրած լինեին գյուղացիները, բայց ավաղ, բողոքողները Քասախում գործող հայտնի մի շրջանակ են, որոնք ծառայում են հակազգային իշխանությանը, իսկ բողոքի միակ պատճառն այն է, որ նրանք այլևս չեն կարողանա իրենց հարմար գնով վերավաճառել այդ հողատարածքները։

Ակամայից մի հարց է առաջանում. իսկ ու՞ր էիք դուք, երբ հայրենիք էինք կորցնում, երբ մարդիկ էին զոհվում, ու դեռ շարունակում ենք անդադար պարտվել՝ ձեր սիրած ղեկավարության պատճառով։

Այսքանից հետո կարող եմ մի բան ձեզ ասել. պայքարեք ոչ թե հող առնել-ծախելու համար, այլ հող ու հայրենիք ունենալու համար»,- նշեց Պետրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան քաղաքացիները փակել են Աշտարակ-Երևան մայրուղին և համայնքապետի ու մարզպետի հետ հանդիպում էին պահանջում։ Ոստիկանները ուժի գործադրմամբ փողոցը բացեցին, ակցիայի մի քանի մասնակցի էլ բերման ենթարկեցին։
adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար