Ներքին 1 տարի առաջ - 12:17 10-09-2024

Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան

ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչի մասին փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունը պրունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:

Ըստ նրա՝ դեռ ընդհակառակը, Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ 1991թ.-ին ընդունված Ադրբեջանի սահմանդրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որտեղ հղում է արվում և բխում է 1918թ.-ի Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրին, որտեղ էլ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը. «1919 թվականին Փարիզի կոնֆերանսին եւ նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության գրանցման համար համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերից որոշ հատվածներ: Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

Բայց կարևոր է արձանագրել, որ մենք դա չենք դարձնում դա բանակցային թեմա, որովհետև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում