Արտաքին 1 տարի առաջ - 09:18 09-09-2024

Լատվիան հայտնել է ռուսական Բելառուսից թռած ԱԹՍ-ի կործանման մասին

Լատվիայում ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել առաջին անգամ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր։ Լատվիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ն թռել է Բելառուսի տարածքից։ Գրում է «Ազատությունը»։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Ռեզեկնե շրջանում։ Նախնական տվյալներով՝ դա ռուսական սարք է եղել։

Լատվիայի ռազմական և հետախուզական ծառայությունները հետաքննություն են անցկացնում։ Նախարարությունում նշել են, որ միջադեպի մասին ծանուցել են ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, իսկ ՀՕՊ ուժերն ուժեղացվել են Լատվիայի արևելյան սահմանին։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Երկրի նախագահ Էդգար Ռինկևիչը հաստատել է անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի դաշինքի արևելյան թևում նման միջադեպերի թիվն աճում է։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորներ հայտնաբերվել են ավելի քան 20 անգամ հարևան երկրներում, այդ թվում՝ Ռումինիայում, Լեհաստանում և Բուլղարիայում։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել