Արտաքին 1 տարի առաջ - 18:52 08-09-2024

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետի դեմ

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի դեմ։

Ցույցի դուրս գալու կոչ են արել արհմիությունները և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները, որոնք հուլիսին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել են ամենաշատ տեղերը խորհրդարանում։

BBC-ի գնահատականներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։