Ներքին 1 տարի առաջ - 21:35 07-09-2024

Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը:

Նախարարը նախ դիտարկել է Մ8՝ Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհահատվածի 2 կմ և շուրջ 6 կմ երկարությամբ երկու ճանապարհահատվածում իրականացվող շինարարությունը, ապա կանգառ է կատարել Մարց-Աթան հատվածում, որտեղ ևս այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում:

Մարց-Աթանը կարևոր ծրագիր է, որը Մ6-ը կապում է Աթան գյուղին՝ 27.5 կմ: Ակտիվ շինարարական աշխատանքներ են նաև Օձունի խաչմերուկում:

Նախարարը հետևել է կատարվող աշխատանքին, տվել մի շարք հանձնարարականներ՝ այդ թվում, որ դրանք կատարվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում: Նախարար Սանոսյանը դիտարկել է նաև մայիսյան աղետի ժամանակ փլուզված Մ6 միջպետական մայրուղու փլուզված հատվածի ժամանակավոր վերականգնման աշխատանքները։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին