Ներքին 1 տարի առաջ - 21:22 04-09-2024

ԵՊՀ-ն վերածվել է աղբանոցի

Օragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ԵՊՀ-ում տիրող աղբը։ ԵՊՀ ողջ բակի տարածքում գարշահոտություն է տիրում, աղբարկղերը լի են աղբով։ Բակի տարբեր հատվածներում թափթփված են նաև այլ իրեր։



Նկատենք, որ ԵՊՀ գլխավոր մասնաշենքին հարակից հատվածներում աղբն ամբողջությամբ հեռացված է։



Հարց է առաջանում՝ ինչու է համալսարանի տարածքն այդպիսի բարձիթողի վիճակում։ Միգուցե ԵՊՀ-ն չի վճարել կոմունալ ծառայությունների համար կամ պարզապես չի կարողանում կազմակերպել նման պարզ հարցը։