Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև Ջերմուկ քաղաքում։
Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիների գրաված հայկական տարածքները, որտեղ ուղիղ 2 տարի դիրքավորվել է թշնամու զորքը։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի «Եղնիկի արձանի» տարածքից դիտելով իր դիմաց բացվող տեսարանը, այդ թվում՝ ադրբեջանական դիրքերին, հետևյալ արտահայտությունն արեց․ «Հլը, ինչ տեսարան է․ շատ լավ տեսարան է․․․»։
Չհիշատակելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների մասին՝ Փաշինյանը խոսեց տարածքում զուգարանի վճարման համակարգի և տուրիստական հոսքերի մասին։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց հասրակական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Վերջինս նշեց, որ ադրբեջանցիները Ջերմուկում հայտնվել են հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։
«Մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ադրբեջանցիները Ջերմուկից 200 կմ հեռավորության վրա էին գտնվում։ Ջերմուկը Հայաստանի ապահով առողջարանային քաղաքներից էր, անընդհատ զարգացող, կառավարության որոշմամաբ հռչակվել էր տուրիստական կենտրոն։ Այստեղ ներդրումններ էին կատարում, առողջարաններ ստեղծում, համաշխարհային մասշտաբի միջոցառումներ էին կազմակերպում, քաղաքը օրեցօր զարգանում էր։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ից, երբ Նիկոլ Փաշինյանը գրիչի մի հարվածով Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին, Ջերմուկը հայտնվեց սահմանային գոտում։ Ադրբեջանցիները մոտեցան Ջերմուկի մատույցներին և այն վերածվեց սահմանամերձ քաղաքի։ Դրանից հետո 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Փաշինյանը իր ընտանիքով հանգիստ էր վայելում Ջերմուկում և դրան հաջորդեց 2022 թվականի սեպտեբերի 13-14-ի մարտական գործողությունները, որի հետևանքով քաղաքը դարձավ հրետակոծության թիրախ, այդ թվում՝ առողջարանները, ենթակառուցվածքները, ճոպանուղին, որը մինչ օրս չի գործում, իսկ ադրբեջանցիները արդեն մտել են համայնքի վարչական տարածք և գտնվում են քաղաքից մոտավորապես 4,5-ից մինչև 7 կմ հեռավորության վրա։
Դե հիմա ինքը կանգնած դիտակետից հիացմունքով նայում է ադրբեջանական հենակետին, որտեղ ոչ միայն ադրբեջանական զինված հենակետն է, այլ նաև հսկայական ճանապարհն է, որը ադրբեջանցիները կառուցել են։ Այդ ճանապարհները, մամուլում տարածվող լուրերի համաձայն, նրանց համար ոչ թե միջդիրքային ճանապարհներ են, այլ պլանավորում են՝ գան, զավթեն Վայոց ձորը և Ջերմուկ քաղաքը։ Դա Փաշինյանի «շնորհիվ» է տեղի ունեցել և հիմա այդպես հիացմունքով նայում է՝ ինչպես է ադրբեջանցիներին բերել լցրել մեր քաղաք։ Իսկ տեսանյութերը հատուկ են արվում, որ ադրբեջանցիներին ցույց տան, թե այս կողմից ինչ տեսք ունեն այս տարածքները, իրենց հետագա հնարավոր գործողությունների համար, այդ նույնը արել է նաև Ալեն Սիմոնյանը, գնացել, կանգնել է «Եղնիկի արձան» կոչվող տարածքում և հիացել ադրբեջանցիների ներկայությամբ, որոնց իրենք են բերել»,- ասաց Էդգար Ղազարյանը։