Արտաքին 1 տարի առաջ - 18:53 04-09-2024

Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմը

Հյուսիսային Կորեան հերթական անգամ Հարավային Կորեայի տարածք է ուղարկել փուչիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բեռնված են եղել աղբով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

Կոմիտեից տեղեկացրել են, որ փուչիկները թռչում էին դեպի երկրի հյուսիսային Գյոնգի-դո նահանգ, որտեղ գտնվում է Սեուլը։

Բնակչությանը կոչ է արվել չդիպչել փուչիկներին, ինչպես նաև դրանց մասին հայտնել զինվորականներին կամ ոստիկանությանը:

Գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ն շուրջ մեկ ամիս աղբով բեռնված փուչիկներ չի արձակել Հարավային Կորեայի կողմը։

Մինչ այդ, մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով բեռնված հազարավոր փուչիկներ էր ուղարկել Հարավային Կորեա՝ որպես պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստականները ԿԺԴՀ են ուղարկել նաև փուչիկների միջոցով, նշում է գործակալությունը։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական բնույթի նյութերի հեռարձակումը դեպի ԿԺԴՀ-ի կողմը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան