Լուկաշենկոն ներում է շնորհել 30 քաղբանտարկյալների. նրանց անունները կրկին չեն նշվել
copy image url

Լուկաշենկոն ներում է շնորհել 30 քաղբանտարկյալների. նրանց անունները կրկին չեն նշվել

Արտաքին 9 ամիս առաջ - 17:13 04-09-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 30 մարդու, որոնք դատապարտվել էին «քաղաքական հանցագործությունների» համար, գրում են բելառուսական լրատվամիջոցները։

Ներման արժանացածներից 23-ը տղամարդ են, 7-ը կին։ Նրանց անունները չեն նշվում։ Նրանց մեծ մասը, ինչպես նշել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը, անչափահաս եւ փոքրահասակ երեխաների ծնողներ են։

Բելառուսական պաշտոնական ԶԼՄ-ները նշում են, որ ազատ արձակվածները ներման միջնորդություն էին ներկայացրել, ընդունել էին մեղքը, ինչպես նաև «անկեղծորեն զղջացել էին և խոստացել օրինապաշտ կենսակերպ վարել։ Նրանց վերահսկելու է ՆԳՆ-ն, տեղեկացրել է մամուլի ծառայությունը։

Ներման արժանացած քաղբանտարկյալների առաջին խմբի մասին, որը նույնպես բաղկացած էր 30 մարդուց, հայտնի դարձավ օգոստոսի 16-ին։ Նրանց անունները նույնպես չեն նշվել։ Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկան նշել է, որ բելառուս իրավապաշտպանները դիվանագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով Մինսկին են հանձնել ծանր հիվանդ քաղբանտարկյալների ցուցակները, որոնց պետք է ազատ արձակել։