Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 շենքի հարևանությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի հենասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Նարեկ Հակոբյանն ու Մուշեղ Խաչատրյանը սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի