Հայաստանը մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻՔՍ), ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Գրում է
«Ազատությունը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնեց, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025թ-ի մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: