Ռուսական հրթիռները հարվածել են Լվովին և Կրիվոյ Ռոգին, կան զոհեր
copy image url

Ռուսական հրթիռները հարվածել են Լվովին և Կրիվոյ Ռոգին, կան զոհեր

Արտաքին 9 ամիս առաջ - 12:15 04-09-2024
Ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները, ինչի մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին:

Նա հրապարակել է ավերածությունների լուսանկարները՝ մանրամասնելով, որ Լվովում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ։

Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ։ Ավերվել են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: