Ներքին 1 տարի առաջ - 16:49 03-09-2024

Մարդկային որակների և արժեքների ոչնչացում. ինչի կարող է հանգեցնել հարստության փաշինյանական քարոզը

Նիկոլ Փաշինյանը երեկ արտահայտություն է արել, որ մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք հարուստ դառնալ։

Oragir.News-ը կապ հատատեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, հասկանալու համար արդյո՞ք հնարավոր է «երեխաներին սովորեցնենլ հարուստ դառնալ», ինչպես պահանջում էր Նիկոլ Փաշինյանը, կամ ի՞նչ է նա նկատի ունեցել՝ հարուստ ասելով։

Մադաթյանն ասաց, որ կան խոսքեր, արտահայտություններ՝ որոնք Գալուստ Սահակյանի ոճով են, և Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը հենց դրանցից մեկն է, և ինքը լուրջ տարբերություն դրանց մեջ չի տեսնում։

«Սա Նիկոլ Փաշինյանի միակ միտքը չէ, որ ծաղրանքի է ենթակա։ Ի՞նչ է նշանակում դառնալ հարուստ, ի՞նչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը հարուստ ասելով։ Բառը մի իմաստ չէ, որ արտահայտում է։ Արդյոք խոսքը մատերիակա՞ն, թե՞ հոգևոր հարստության մասին է։ Սա մի նախադասություն է, որը ոչինչ չի նշանակում։

Հարուստ ասելով ի՞նչ նկատի ունի, որ բոլոր երեխաները պետք է հեծանի՞վ ունենան։ Նրանք, որ հեծանիվ չեն ունեցել, ինչպես ինքը, իր նման այն դարձնե՞ն հայկական ժողովրդական արժեք։

Եթե 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի հարց տանք, վստահորեն կպատասխանի, որ Փաշինյանը փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել ու նախանձով է նայել իր տարեկիցներին, որոնք հեծանիվ են քշել։ Մի խոսքով՝ այստեղ բազմաթիվ վիճելի հարցեր կարելի է տալ՝ երեխաներին հարուստ դաստիարակելու մասին։ Օրինակ՝ միթե՞ Նիկոլ Փաշինյանն իր մանկական աղքատությունը չի պրոյեկտում ամբողջ հայ երեխաների վրա։

Ենթադրենք ինքը մանուկ ժամանակ նախանձով է նայել հարևանի՝ հեծանիվ քշող երեխային և հիմա ուզում է, որ Հայաստանի երեխաները հեծանիվ ունենան։

Եթե նյութական հարուստության մասին է խոսքը, ապա դա շատ վատ է, քանի որ հոգևոր արժեքները դարձել են երկրորդային։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է, որ Դադիվանքը՝ դա աղվանական եկեղեցի է, Գանձասարը և Ամարասը արժեք չեն ներկայացնում, և հանձնել է Ադրբեջանին։ Բնականաբար, եթե ինքը խոսում է հարստությունից, արժեքներից, ապա խոսքը գնում է նյութականի կամ ժողովրդական լեզվով ասած՝ լափի մասին, ինչն առ այսօր կարևորում է Նիկոլ Փաշինյանը։

Երեխաներին պետք չէ և չի կարելի բերել նյութական արժեքների ստեղծման դաշտ։ Երեխան պետք է հասկանա, որ կա շատ ավելի կարևոր բան։ Եթե նույնիսկ միլիարդատեր ես, ապա բժիշկը շատ ավելի բարձր ստատուս ունի կյանքում, կոմպոզիտորը, հոգևորականը ևս։ Նյութական արժեքների գերակայությունը բերում է մարդկային որակների և արժեքների ոչնչացման։ Եվ եթե այս տեսնկյունից ենք նայում, ապա նա արել է շատ վատ ուղերձ։ Ժողովրդական մի լավ խոսք կա։ Եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել, բայց հիմա Բենթլի ես քշում, մեկ է դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել»,- ասաց Միհրդատ Մադաթյանը։

Անրադառնալով Փաշինյանի կողմից սպորտով զբաղվելուն, հոգեբանը նշեց, որ Հայաստանում և Սփյուռքում միասին վերցրած նա ամենա ոչ սպորտային արարածն է և՛ կազմվածքով, և՛ ուտելու ոճով, և՛ իր մոտեցումներով։ Հոգեբանը նաև հավելեց որ, եթե նա սպորտ է գովազդում, ապա դա ավելի շուտ հակագովազդ է։ Անգամ հեծանիվի սիրահարները դադարում են հեծանիվ վարել միայն նրա համար, որ Փաշինյանը հեծանիվ է քշում, և սկսում են ուրիշ սպորտով զբաղվել, օրինակ՝ բասկետբոլով։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը