Մամուլ 1 տարի առաջ - 09:03 03-09-2024

27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը: Նա իր հաշվետու տարվա հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 16-ին, որում անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի ներկայացրել:

Լիլիթ Մակունցի՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 4 մլն 78 հազար դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 3 մլն 918 հազար դրամ, իսկ մյուս փոխառությունը կազմել է 29 մլն 613 հազար դրամ եւ տարվա վերջում դարձել է 28 մլն 850 հազար դրամ:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 15 հազար դոլար՝ տարվա վերջում վերածվելով 27 հազար դոլարի, իսկ մյուս հաշվի մնացորդը 794 հազար դրամից նվազել է՝ կազմելով 395 հազար դրամ: Հաշվետու տարվա նրա եկամուտը եղել է 23 մլն 128 հազար դրամ, ինչը արտաքին գործերի նախարարությունից ստացված գումարն է: Լիլիթ Մակունցի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 768 հազար դրամ, որից 28 մլն 850 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է:

Հետաքրքիրն այն է, որ Լիլիթ Մակունցը հայտարարագրում չի նշել որեւէ անշարժ գույք, սակայն նա նույն հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա վերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բնակարանի հիփոթեքի մայր գումարը կազմել է 28 մլն 850 հազար դրամ:

Հիշեցնենք, նաեւ որ Լիլիթ Մակունցը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media