Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:46 03-09-2024

Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում Արցախի անկախության օրը չհիշվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, եւ ոչ մի ուղերձ չի հնչում:

Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր:

Տարիներ շարունակ թե’ Արցախում, թե’ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր կերպով մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք:
Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում եւ հարակից տարածքում, իսկ Փաշինյանին եւ կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաեւ գերիների ու ռազմագերիների մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ