Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Շիրակի մարզում է եղել։ Փաշինյանի առաջին կանգառը Գյումրիում էր, այնուհետև վարչապետը եղել է Կապսի միջնակարգ դպրոցում, որտեղ լրագրողների աշխատանքը խիստ սահմանափակված էր։
Oragir.News-ի լրագրողին թույլ չեն տվել, որպեսզի տարածքում նկարահանում իրականացնի՝ պատճառաբանելով, որ պետական միջոցառում է, և մի դեպքում է լրագրողի ներկայությունը պարտադիր, եթե ներկայացնում է ՀՀ կառավարությունը։
Փաշինյանը ժամանեց գյուղ, իր թիմակիցների կողմից հայտարարված ժամից 2-3 ժամ ուշ։ Այլ գյուղերից ու այլ մարզից Կապս եկած ուսուցիչները իրար մեջ դժգոհում էին, որ նույնիսկ մի շիշ ջուր չտվեցին իրենց։