Ներքին 1 տարի առաջ - 13:23 02-09-2024

Արցախի էջը փակված չէ, կվերաբացվի, երբ կփակենք գործող իշխանության էջը. Չալաբյան

«Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ տարեդարձն է, և այստեղ խորհրդանշական բան կա. Արցախը փաստորեն խաչի վրա է, խաչված է»,- այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Արցախը զոհաբերեցին և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները, և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՌԴ իշխանությունները, և՛ Արևմուտքը, բոլորն աչք փակեցին»,-նշեց նա։

Չալաբյանի խոսքով՝ բոլորը մտածում էին, որ եթե Արցախում հայեր չլինեն, խնդիրը լուծված է լինելու։

«Ո՛չ, չի լուծվելու, չի վերջանալու, խնդիրը նորից կլուծվի, եթե Արցախը վերահայացվի, երբ նորից դառնա հայկական և Արցախի հայ բնակչությունը կարողանա արժանապատիվ ապրել հայրենքում»,- ասաց նա և հավելեց, որ այդ իրավունքի համար պետք է պայքարել։ Հակառակ դեպքում քեզանից այդ իրավունքը կխլեն։ Իսկ եղած պայքարը պարզվեց, որ բավարար չէր։

«Այս իշխանության պարագլխի շուրթերով ասվում է, որ Արցախի հարցը պետք է փակել, վերադարձն անհնար է և նույնիսկ՝ ՀՀ-ի շահերից չի բխում։ Նա պարտադրել է Արցախը հանձնել և հիմա ուզում է նաև համակերպվենք, որ Արցախի էջը փակված է։ Ո՛չ, չի փակված, կվերաբացվի, երբ կփակենք այս գործող իշխանության էջը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում