Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում այսօր խցանումներ չկան, քանի որ կրկին քանդում են ասֆալտը։
Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ Վազգեն Սարգսյան փողոցում վտանգավոր է երթևեկելը, փողոցի ասֆալտն ամբողջությամբ քերում են, դիտահորերի կափարիչները մնացել են բարձր և վտանգ են ներկայացնում վարորդների համար։ Մեքենաների շարժից փոշու ամպ է բարձրանում և տարածվում Հանրապետության հրապարակում և հարակից պուրակում։
Մանրամասները՝ տեսանյութում։