Ներքին 1 տարի առաջ - 20:50 01-09-2024

Մոտեցեք որևէ ՔՊ-ականի և հարցրեք` կարո՞ղ է արտաբերել «Արցախ» բառը. Գառնիկ Դանիելյան

««Արցախը Հայաստան է և վերջ» ասողներն այսօր Հայաստանում չեն կարողանում Արցախ բառն արտաբերել: Մոտեցեք որևէ ՔՊ-ական պատգամավորի և հարցրեք` կարո՞ղ եք արտաբերել «Արցախ» բառը: Չեն կարող, որովհետև Ալիևի հետ խնդիրներ կունենան»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Անդրադառնալով շրջաբերականի վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ Դանիելյանն ասաց․ «Իշխանական աղբյուրները քննարկում են Դաշնակցության շրջաբերականը և ասում, թե այնտեղ ասվում է, որ «Դաշնակցություն»-ը պատրաստ է զիջել ՀՀ-ի անկախությունը, գտնում է, որ Արցախի հարցի լուծման լավագուն տարբերակը Արցախը և Հայաստանը Միութենական կազմի մեջ տեղավորելն է:

Սուտ է, նման բան գոյություն չունի: Ինչ թղթի կտորից են մեջբերումներ անում, ես տեղյակ չեմ, մի տեղ մի բան են գրել, քննարկում են: Նիկոլ Փաշիինյանն էլ երեկ ասաց, որ դա անլուրջ է: Իրենք ստերը տարածում են, իրենք ասում` անլուրջ է: Դաշնակցությունը միշտ կանգնած է եղել Արցախի ու Հայաստանի կողքին, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծողն է: Հիմա էլ, այս ծանր պահին կանգնած է երկրի պետականության ակունքներում»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից