Այսօրվանից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունն արդեն միակողմանի է։
Թեև որոշումն արդեն ուժի մեջ է մտել, երթևեկության կանոնների նշանները դեռ շարունակում էին անփոփոխ մնալ, և վարորդներին գցել թյուրիմացության մեջ։ Այնինչ նորմալ կազմակերպման դեպքում այդ հատվածներում պետք է պարեկներ լինեին և սովորականից ավելի լավ երևացող նշաններ։ Ցերեկը՝ ժամը 14։00-14։30, սկսեցին հանել երթևեկության հին նշանները և տեղադրել նորերը։
Քաղաքի նշված հատվածներում մարդիկ, անտեղյակ նոր փոփոխություններից, նշված փողոցներում մեքենաները վարում էին երկկողմանի։ Ամեն դեպքում, եթե այս անփութությունը հատուկ կազմակերպված չէր փող աշխատելու համար, ապա պետք է ենթադրել, որ Ոստիկանությունը այսօրվա և առաջիկա օրերին չպետք է տուգանի վարորդներին։
Մանրամասները՝ տեսանյութում