Ներքին 2 տարի առաջ - 22:56 30-08-2024

Հարկել, հետո՝ սուբսիդավորել. կառավարության «գլուխգործոցը»

Կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը` 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով, գերազանցելուց հետո տնտեսավարող սուբյեկտները վճարում են լրացուցիչ 100 դրամ պետական տուրք:

Կառավարությունը որոշել է այդ 100 դրամները սուբսիդավորել, սուբսիդավորել է նաև 2020-2023 թթ.-ին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։ Նրա պնդմամբ` եթե հարկ վճարողը արդեն խոշոր բիզնես է` սուբսիդավորման կարիք չկա։

«Ես կարող եմ միայն ենթադրել, որ այդ քաղաքականությունը պետք է միտված լինի փոքր բիզնեսը բերելու միջին բիզնեսի կագավիճակի, իսկ միջին բիզնեսը խոշորի հասցնելու: Եթե փոքր բիզնես է, դրա սուբսիդավորման անհրաժեշտությունը տեսնում եմ, որովհետև հարկային բազան պետք է փորձենք խթանել, աճեցնել, ավելանել,որպեսզի հետո նոր դրանից հարկեր գանձենք»,- ասաց նա։

Մանասերյանի խոսքով`սուբսիդավորումն իր հերթին պետք է ժամանակավոր բնույթ կրի։

«Եթե փոքր բիզնեսը վերաճում է միջինի, իսկ միջինը` խոշորի, դա մեկ-երկու տարուց ավելի չպետք է լինի, որից հետո եթե շարունակական աճ է արձանագրում և կայուն արտադրություն ու զարգացում ունենք, այդ դեպքում բնականաբար նորմալ հարկատու է դառնում, և 100 հազար ավել հարկը շատ մեծ բեռ չի լինի, եթե ծավալները աճում են և պահանջարկը կա։ Եթե խոշորին էլ է սուբսիդավորում, փոքրին էլ անհավասար պայմաններ է ստեղծում, դա ճիշտ չի»,- եզրափակեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը