Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:20 30-08-2024

Կոտայքի մարզի պարեկները ավտոմեքենայում հայտնաբերել են ոսկեջրած ատրճանակ. կասկածյալը ձերբակալվել է. shamshyan.com

Օգոստոսի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենան գումարտակի կրտսեր պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակորի փամփշտատուփի մեջ առկա է եղել 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քնչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և դրա շրջանակներում ավտոմեքենայի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Խորեն Ա.-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Նշված զենքը եղել է ոսկեջրած, և այն Խորեն Ա.-ին է տրվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան