Ուղիղ եթեր
Հայաստանի օդային տարածք մտնելը Ադրբեջանի «մուսկուլների» ցուցադրություն է
copy image url

Հայաստանի օդային տարածք մտնելը Ադրբեջանի «մուսկուլների» ցուցադրություն է

Ներքին 9 ամիս առաջ - 23:23 29-08-2024
Հայաստանի օդային ճանապարհը պատերազմից հետո բաց է Ադրբեջանի համար։

Թե ինչ է տվել դա այս ընթացքում Հայաստանին, Oragir.News-ը պարզաբանման կապ հաստատեց ավիացոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանի հետ։

Նրա խոսքով՝ թուրքական ավիաընկերությունները, օդանավերը միշտ անցել են Հայաստանի տարածքով, ինչպես հայկական օդանավերը անցել են Թուրքիայի տարածքով։ «Միջազգային օրենք է դա։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը ունի կարգավորումներ, որտեղ օդի ազատության աստիճաններ կան։

Ազատության առաջին աստիճանը բոլոր երկրներին, բոլոր երկրների տարածքի վրայով թռչել թույլատրելն է։ Երկրորդ աստիճանը ոչ կոմերցիոն նպատակներով վայրէջք կատարելն է, երրորդը` կոմերցիոն նպատակներով վայրէջք կատարելը, բայց դրանք արդեն ուրիշ հարցեր են։

Այսինքն՝ ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը միմյանց հանդեպ օդային տարածք փակելու որևէ առիթ երբևիցէ չեն ունեցել և թուրքական օդանավերը միշտ էլ անցել են Հայաստանի տարածքով»,- ասաց նա։

Ճաղարյանի խոսքով` հատուկ նախադեպ է ստեղծված եղել այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն։ «Ադրբեջանը, մոտ 15 տարի առաջ միակողմանի փակել էր օդային տարածքը և օդուղիները Հայաստանի հետ հաղորդակցվելու, հայկական օդանավերի համար, ինչպես նաև ադրբեջանական օդանավերը չէին մտնում ՀՀ տարածք։ Այսինքն՝ դա Ադրբեջանի որոշումն է եղել, միակողմանի փակել հայկական օդանավերի համար։ Մեր կողմից դրա պատասխանը եղել է ադեկվադ։

Կասկածելի հրահրած պատերազմում կասկածելի պայմաններով հաղթելուց հետո Ադրբեջանը սկսեց «մուսկուլներ» ցույց տալը։ Ինքը լկտիաբար թռիչքներ էր իրականացնում, ասում էր՝ ես միջազգային օրենքից եմ օգտվում, դու փակել ես քո օդային տարածքը, եթե փակել ես՝ հիմանվորիր, կամ էլ ես զոռով կանցնեմ»,- մանրամասնեց նա։

Դիտարկմանը` ի՞նչ տվեց, կամ ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին, Ճաղարյանը նկատեց` «Մեծ հաշվով ոչինչ էլ չտվեց։

Ընդանրապես բոլոր երկրների օդային տարածքի օգտագործումը աերոնավիգացիոն սպասարկման համար, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հիմնադրույթներից ելնելով, վճարովի ծառայություն է: Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռնում է, կամ Հայաստանը Ադրբեջանի տարածքով, եթե թռնի օդային տարածքի օգտագործման համար ամեն կիլոմետրին մոտավորապես 1 դոլար փող պիտի տա:

Ու այդ գումարները Ադրբեջանից Հայաստան չի գալիս, այդ ամեն ինչը կազմակերպվում է եվրոկոնտրոլի կողմից։ Եվրոկոնտրոլը գումարները ստանում է, հետո ամեն պետության իր գումարները տալիս է: Հայաստանին դա որևէ բան չի տվել, կոպեկներ»,- ասաց Ճաղարյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը իր թռիչքները Հայաստանի օդային տարածքով կատարում է դեպի Նախիջևան։

«Ուրիշ տեղեր գնալու համար Ադրբեջանը կարիք չունի Հայաստանի օդային տարածք մտնի:

Իրականում Նախիջևան գնալու համար էլ կարիք չունի Հայաստանի օդային տարածք մտնի, որովհետև մինչև այդ Իրանով էր գնում: Ուղղակի Հայաստանի օդային տարածքով գնալը «մուսկուլների», ուժի ցուցադրություն է։ Հայաստանը երևի վախենում է Ադրբեջանի օդային տարածք մտնի, որովհետև Ադրբեջանը իրեն պահում է լկտի, Ռուսաստանի ու Թուրքիայի նման երկու մեջք ունի ինչի իրեն լկտի չպիտի պահի»,- ասաց նա։

Ճաղարյանի դիտարկմամբ` օդային տարածքի դիմաց ստացած գումարն այնքան քիչ է, որ ոչ մի զգալի օգուտ չի կարող տալ։

«ՔՊ-ից բացի ուրիշ ոչ ոք չի ասի նման տխմարություն, որ Ադրբեջանի ինքնթիռների Հայաստանի օդային տարածքով անցնելը գումար է բերում, դա ուղղակի կոպեկներ է. ամեն թռիչքից մաքսիմալ բերում է 100 դոլար»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
14:54 Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում