Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:43 29-08-2024

Բորելը կոչ է արել հանել Ուկրաինայի զենքի սահմանափակումները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել չսահմանափակել ՌԴ-ի կողմից գրավված իր տարածքներն ազատագրել փորձող Ուկրաինային այն զենքի օգտագործման հարցում, որը տրամադրել են դաշնակիցները:

Բորելն իր հայտարարությունն արել է Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ․

«Ուկրաինային հանձնված զենքի կիրառման սահմանափակումները պետք է վերացվեն։ Այն պետք է ամբողջ ծավալով օգտագործվի Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար՝ միջազգային կանոններին համապատասխան»․ հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը՝ ողջունելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային․ գրում է il Messaggero-ն։

Ինչպես նշում է Tagesschau-ն, Բորելը նաև կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Նա մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության հնարավոր կրճատման կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան