Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:20 28-08-2024

Հայաստանը արցախցիներից պահանջում է, որ Ադրբեջանից տեղեկա՞նք բերեն

Երեկ՝ օգոստոսի 27-ին, փաստաբան Մանուշ Եսայանը հրապարակում էր արել ֆեյսբուքյան իր էջում կապված Արցախից տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջի հետ, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից մերժվել է․

«Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից, քանի որ քաղաքացու աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց չեն՝ ստաժը հաշվարկելու համար, և վերջինս պետք է այլ ապացույցներ ներկայացնի՝ իր աշխատանքային ստաժի մասին։ Այլ կերպ ասած՝ ըստ կառույցի՝ անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանին, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն է հավակնում ստանալու համապատասխան կենսաթոշակ։ Այս գործով հայցը ներկայացնելու ենք դատարան մոտ օրերս, իսկ գործը մեր հայրենակցի համար մեր գրասենյակը վարելու է անվճար հիմունքներով»,- ասված էր գրառման մեջ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կապ հաստատեց փաստաբան Մանուշ Եսայանի հետ։

«Խնդիրն այն է, որ անձն ունի աշխատանքային գրքույկ, և դա այն փաստաթուղթն է, ինչը նա կարողացել է բռնի տեղահանման ժամանակ իր հետ բերել։ Հիմա անձն ունի աշխատանքային գրքույկ, որտեղ էլ կան համապատասխան նշումներ, որ նա որևէ ժամանակահատվածում աշխատել է որևէ ընկերությունում։ Այսօր այդ ստաժը մեր նախարարությունը հաշվի չի առել և ասում է՝ մենք, որ հարցում ենք անում, այդ ստաժը մեզ մոտ չի երևում, բե՛ր լրացուցիչ ապացույցներ, որ կարողանանք հաշվարկել։ Այսինքն՝ հիմա մենք ունենք աշխատանքային գրքույկ, որի միջի գրառումը վարչական մարմինը համարում է ոչ հավաստի կամ թերի։ Եվ քաղաքացուց պահանջում են այնպիսի ապացույցներ, որոնք նա գործնական և իրավական առումով չի էլ կարող ունենալ։

Օրենքով ամրագրված է, որ քաղաքացի-վարչական մարմիններ հարաբերություններում գործում է այն կանխավարկածը, որ անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Մեր վարչական մարմինները դեռ չեն ապացուցել հակառակը, բայց ասում են, որ ներկայացրած փաստաթղթերը թերի են»,- ասաց նա։

Մանուշ Եսայանը լիահույս է, որ դատարանում կհասնեն դրական արդյունքի, քանի որ շաները բավականին մեծ են։

Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ տվյալ հրապարակումից հետո արդեն 3 անձ նույն խնդրով դիմել է իրենց փաստաբանական գրասենյակ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի