Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:19 27-08-2024

Երևանում թալանել են ավտոմեքենա՝ պատճառելով շուրջ 1,5 մլն դրամի վնաս. shamshyan.com

Օգոստոսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Արման Զ․-ն և հայտնել, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։00-ից մինչև ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Կարապետ Ուլնեցու փողոցի 76 հասցեի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը՝ իր բաղկացուցիչ մասերով, երկու լուսարձակները և հակամառախուղային երկու լուսարձակներ` պատճառելով 1,5 մլն դրամի վնաս:

Տեղում ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունը կատարելու կասկածանքով Կարապետ Ուլնեցու փողոցի 74 շենքի մոտից ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 34-ամյա Արման Ս․-ին, 27-ամյա Աշոտ Հ․-ին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է գողոնը:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Արման Ս․-ի և Աշոտ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Արման Զ․-ն «ԴԻ ՋԻ ՔԵՅ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից