Ներքին 2 տարի առաջ - 21:28 26-08-2024

Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և այդ ուղղությամբ մենք արդեն որոշակի գործողություններ ենք սկսել․ Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝ սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, շարունակական բռնաճնշումներ ու հետապնդումներ իրականացվեցին, որից հետո, իշխանությունների քաղաքական հովանավորության հետևանքով, այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և այդ ուղղությամբ մենք արդեն որոշակի գործողություններ ենք սկսել իրավական դաշտում։

«Աչքալուսանք»՝ հատկապես ոստիկաններին ու գլխավոր ոստիկանին, մեծ-մեծ ուսադիրներին չարժեցած մարդուն, այդ ուսադիրների տակ ուղղակիորեն տեղադրված զանգածներին։ Ձեզ «աչքալուսանք» տամ․ ծանր փորձություններ են սպասվում։

Հունիսի 12-ը չի կարող մոռացվել, և եթե այսօր չլինի պատշաճ քննություն, եթե մեղավորները չենթարկվեն օրենքով սահմանված պատժի, շատ ավելի ծանր է լինելու պատիժը ապագայում։ Ի դեպ, ծանր է լինելու պատիժը նաև այսօր հանցավոր անգործություն ցուցաբերած պաշտոնյաների համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում