Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:46 26-08-2024

Իսրայելի դեմ պատասխան հարվածը հետաձգվել է․ «Հեզբոլլահի» առաջնորդ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարվածը Իսրայելին՝ ի պատասխան շարժման ռազմական թևի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանությանը Բեյրութում, հետաձգվել է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների։ Այս հայտարարությունն արել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլան, իսկ ելույթը հեռարձակել է «Ալ Մանար» հեռուստաալիքը։

«Ամբողջ շարժումը պատրաստ էր պատասխանել Ֆուադ Շոկրիի սպանությունից անմիջապես հետո, բայց մենք հասկացանք, որ Իսրայելը և նրա դաշնակից ԱՄՆ-ը այդ պահին պատրաստվում էին մեր պատասխանին, և նման հանգամանքներում շտապելը կնշանակեր պարտության հնարավորություն տալ Գազայի հատվածի բանակցություններին»,-հայտարարել է Նասրուլլան։

Նրա խոսքով՝ Իսրայելին պատասխանելու ձգձգումը «չի բխում Լիբանանի շահերից», բայց, միևնույն ժամանակ, այն «բացասաբար է ազդել Իսրայելի և նրա տնտեսության վրա»։
Նա հավելել է, որ «Հեզբոլլահը» օգոստոսի 25-ին որոշել է գործել իր մնացած դաշնակիցներից առանձին՝ ելնելով «իր սեփական նկատառումներից, որոնք կբացահայտվեն ավելի ուշ»։

«Այսպես կոչված Դիմադրության առանցքի բոլոր մյուս անդամները՝ ներառյալ Իրանը, պաղեստինյան արմատական ​​խմբավորումները և Եմենի Անսար Ալլահ շարժումը (հութիները), «անկախ կորոշեն, թե ինչպես պատասխանել Իսրայելին»,-ընդգծել է Հեզբոլլահի առաջնորդը:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա