Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:24 25-08-2024

Աջափնյակում բարեկարգման անվան տակ պտղատու ծառեր են կտրել

Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 4 շենքի բնակիչներն ահազանգում են. թաղապետարանը բարեկարգման անվան տակ բակի պտղատու ծառերը կտրում է, որին դեմ են շենքի բնակիչները։

Oragir.News-ի հետ զրույցում բակում հավաքված բնակիչները պատմեցին, որ շենքի բնակիչներով ստորագրութրուններ են հավաքել, տարել Երևանի քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով թաղապետարանը դադարեցնի իրենց շենքի հարակից տարածքի վանդալիզմը։

«Թաղապետարանի աշխատակիցներին հարցնում ենք՝ ի՞նչ եք ուզում անել մեր կանաչապատ, բարեկարգ բակի հետ, պատասխանում են՝ սահմանազատում ենք և քանդում ապօրինի շինությունները»,-ասաց բնակիչը։

Անդրադառնալով շենքերի վիճակին, որոնք, ըստ թաղապետարանի որոշման, 5 տարվա կյանք ունեն, քանի որ վթարային են, բնակիչն ասաց. «Թող շենքերի հարցը լուծեն, հետո բակի։ 5 տարվա ընթացքում շենքերը քանդվելու են, ո՞րն է նպատակը բակը բարեկարգելու։ Թող նորակառույց շենքերի բակերը բարեկարգեն, միևնույնն է 5 տատի հետո այս բարեկարգված բակն էլ են քանդելու, անիմաստ փողերի ծախս է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ