Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:57 24-08-2024

Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Toyota»-ն․ կա 6 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Վազ 21213» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆայել Օ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Վազ 21213»-ի վարորդ Ալբերտ Մ․-ն, «Toyota»-ի վարորդ Ռաֆայել Օ․-ն և նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Վլադիմիր Կ․-ն, 24-ամյա Կարոլինա Կ․-ն, 48-ամյա Դեղձանիկ Գ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին