Ներքին 1 տարի առաջ - 11:55 24-08-2024

ՔԿ-ն մեկ տարի անց վերջապես «հիշեց»՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության. Մանուկյան

Քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սիրելի ընկերներ։

Օրերս, ի զարմանս ինձ, քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։
Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ։

Առ այդ խնդրանքս է՝ եթե կա ընթեցողներիս մեջ անձ, որը հիշում է 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության շենքի դիմաց, թե ինչպես բերետավոր մեկը հարվածեց ինձ, փշրեց քիթս ու տմարդի փախավ այդտեղից,
եթե ունեք լուսանկարներ, կամ պատրաստ եք այդ հարցում ցուցմունք տալ, անձնականով արձագանքեք։ Անցնող ամիսներին շատերն են մոտեցել ու հայտնել, որ եղել են այդ պահին դեպքի վայրում։Նպատակս անձնական չէ։ Դրանց պետք է հերթով գտնել եւ պատժել, որ խելքները գլուխները հավաքեն։ Կսպասեմ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից