Ներքին 1 տարի առաջ - 23:45 23-08-2024

Շիրակի մարզի Ողջի գյուղում օր օրի ավելանում են փակ դռների քանակը, գյուղը դատարկվում է

Շիրակի մարզի Ողջի (նախկին անվանումը՝ Օղչօղլի), գյուղը Գյումրիից ընդամենը 5 կմ է հեռու։ Գյուղ մտնելիս՝ առաջինը ուշադրություն են գրավում առանց ասֆալտի քանդուքարափ փողոցներն ու փակ դռները։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են` ջահելները ձգտում են քաղաքում իրենց դրսևորել, գյուղում ո՛չ կյանք կա, ո՛չ էլ ապագա։

«Ոչ մի բան չկա գյուղում, տպավորություն է, որ էստեղ երեխեք չեն մեծանում, էստեղ ապրող երեխեն դատապարտված է։ Մի կոճակ դեղի համար պտի քաղաք հասնես։ Ոչ մի բան չկա... փողոցները փողոցի նման չեն, չնայած երկիրն արդեն երկրի նման չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղի տարեցներից մեկը։

Գյուղացիները անհանգստացած են, որ գյուղում փակ դռների թիվը տարեցտարի ավելանում է, բայց միևնույն ժամանակ զարմացած են իշխանությունների կրավորական վերաբերմունքից։ Մարդիկ սրտնեղում են հատկապես Նիկոլ Փաշինյանի խորհուրդներից, ասում՝ ձայնը տաք տեղից է գալիս։

Գյուղում խնդիրները շատ են` հիմնական զբաղմունք չկա, գյուղացիները չունեն արոտավայրեր։

Ողջիում կարևորագույն ու չլուծվող խնդիրներից մեկն էլ ոռոգման ջրի խնդիրն է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է գյուղի դատարկվող տներն ու քարուքանդ փողոցները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը