Արտաքին 1 տարի առաջ - 21:11 22-08-2024

Թալիբները ռուսական բիզնեսին հրավիրել են ներդրումներ կատարել Աֆղանստանում

Արմատական «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը ռուս ձեռնարկատերերին հրավիրել է ներդրումներ կատարել Աֆղանստանի տնտեսության մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն

Երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Աֆղանստանը բազմաթիվ հեռանկարներ ունի առևտրի և ներդրումների համար, և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորություններից։ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը հիշեցրել է, որ երկիրը հարուստ է բնական պաշարներով։

Փոխվարչապետը նաև խոստացել է ամբողջական օգնություն ցուցաբերել հանդիպման մասնակիցներին բոլոր հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ ռուս գործարարները սկսել են հետաքրքրվել ներդրումների խնդրով՝ հատկապես, արդյունաբերության ոլորտում, և ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը իրենց աֆղան գործընկերների հետ։

Հունիսին «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն այցելել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում, որտեղ քննարկել են Ռուսաստանի հետ բանկային ոլորտում համագործակցությունը։ Ըստ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովի՝ այդ գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար աֆղան գործընկերների կողմից։ Միաժամանակ կան այնպիսիք, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել և օգտագործել այդ հանգամանքը՝ ռուսական նախագծերում ներդրումներ անելու համար։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան