Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:10 21-08-2024

Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը

Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման օգտին, բայց լրացումով, որը պաշտպանում է ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականը։

Փաստաթուղթն ընդունվել է 281 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայներով։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան հայտնել է, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ երկիրը դառնում է ՄՔԴ-ի լիիրավ անդամ, որը թույլ է տալիս թեկնածու առաջադրել ՄՔԴ-ի դատավորի և դատախազի պաշտոնի համար, մասնակցել դատավորների և այլ ընտրվող պաշտոնյաների քվեարկությանը, արդյունավետորեն համագործակցել ՄՔԴ-ի հետ։

Միևնույն ժամանակ, Ուկրաինան վավերացրել է Հռոմի ստատուտը 124-րդ հոդվածով նախատեսված առանձին հայտարարությամբ, որի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում ՄՔԴ-ն իրավասություն չի ունենա Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների, այսինքն՝ պատերազմական հանցագործությունների մասով։



Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ