Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:54 19-08-2024

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ որդին հորն ասել է, որ նա ապրելու իրավունք չունի ու բազմաթիվ հարվածներ է հասցրել ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Եղշ» մականվամբ՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ծ․-ն «Ջունգլիներ» թաղամասում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը՝ Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Վարուժ Ծ․-ին, ով ներկայումս գտնվում է այնտեղ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժին է հրավիրվել Վարուժան Ծ․-ն, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Չուխաջյան փողոցի 40 հասցեի մոտ որդին` Արեն Ծ․-ն վիճաբանել է իր հետ, ասելով, որ «ինքը ապրելու իրավունք չունի, պիտի մեռնի» և իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել որովայնի և գլխի հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ և արյունահոսելով թողնելով՝ հեռացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան