Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:16 19-08-2024

Իսրայելն ընդունել Է Գազայում hրшդադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները․ Բլինկեն

Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, և Վաշինգտոնն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն քայլը կանի։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի»,-Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինկենը:

Նա հավելել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի նախագիծն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեռ մայիսին հայտարարված առաջարկները, և որպես վերջնական նպատակ ներառում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում և հրադադարի ամբողջական դադարեցում։

«Նախնական զինադադարը կտևի վեց ամիս, այն նախատեսում է գերիների ազատ արձակում և գերիների փոխանակում, ինչպես նաև բանակցությունների սկիզբ մշտական հրադադարի պայմանների շուրջ»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ