Ներքին 2 տարի առաջ - 17:49 19-08-2024

Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ Ալեն Դելոնի մահն է սգում «արզաքանցյանավարի»

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ցավակցելով աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։ «Այսօր աշխարհը կորցրեց մի տաղանդավոր ու վառ անհատի՝ Ալեն Դելոնին։
Մեր որդիները՝ Գրիշան և Ալեն կրտսերը սովորել են միասին։ Եվ ես էլ պատիվ ու հաճույք եմ ունեցել ճանաչելու այս բացառիկ մարդուն՝ շփման մեջ պարզ ու անկեղծ։ Մարդկայնության ու անկեղծության խորհրդանիշ էր ինձ համար, ով երբեք չի դադարել քննադատել մեր այսօրվա աշխարհի անարդարությունները և մարդասիրական արժեքների անկումը՝ վրդովվելով հոգևորի նկատմամբ նյութականը գերադասելու միտումներից:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ալեն Դելոնի ընտանիքին, հարազատներին և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին այս տաղանդավոր մարդու, մեր ժամանակների իսկական հանճարի, աշխարհահռչակ դերասանի կորստի համար»,- գրել է նա։

Հատկանշական է, որ աշխարհահռչակ դերասանի մահը բոլորը սգում են՝ գրառումներին կցելով դերասանի լուսանկարը, իսկ Տիգրան Արզաքանցյանը որոշել է գրառմանը կցել հենց իր լուսանկարը։ Զավեշտ է, բայց իրականություն. Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ Ալեն Դելոնի մահն է սգում «արզաքանցյանավարի»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը