Արտաքին 2 տարի առաջ - 13:37 19-08-2024

Ադրբեջանում մեկնարկել են Պուտինի և Ալիևի բանակցությունները նեղ կազմով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները նեղ կազմով մեկնարկել են Ադրբեջանում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բանակցությունները տեղի են ունենում Ալիևի «Զագուլբա» նստավայրում։ Պալատը Ադրբեջանի նախագահի պաշտոնական նստավայրն է։ Այն գտնվում է Բաքվից 40 կիլոմետր հեռու, Կասպից ծովի ափին։

Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ալիևը հայտնել է, որ գոհ է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակից։

ՌԴ նախագահն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը համատեղ աշխատանքի շատ ուղղություններ ունեն, ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտների և թեթև արդյունաբերության հարցերը։

«Իսկապես կարելի է խոսել ոչ միայն էներգետիկայի, այլև արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, թեթև արդյունաբերության մասին։ Մենք (Ադրբեջանի հետ միասին- խմբ.) համատեղ աշխատանքի շատ ուղղություններ ունենք»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված