Ներքին 1 տարի առաջ - 21:34 17-08-2024

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիան համագործակցության պայմանագիր են ստորագրել

2024թ. օգոստոսի 14-ին, ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին պայմանագիր:Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրեց ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:

Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը :

Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի