Ներքին 2 տարի առաջ - 10:48 17-08-2024

Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ. Տիգրան Աբրահամյան

Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն կա:

Առաջին, ցանկացած գործողության արդյունավետության հիմքում անկանխատեսելության գործոնն է. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր և դրան հակազդելն առավել հեշտ կլիներ:

Երկրորդ, Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է ռեգիոնում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է