Մամուլ 2 տարի առաջ - 08:00 17-08-2024

Քրեական հեղինակության եղբորորդուն կալանքի տարած դատավորի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մայիսի 22-ից, սակայն նա իր կարիերան սկսել է դեռ 1999 թվականից, երբ աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։

Նա 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնում՝ որպես քննիչ։ Նույն 2003 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։ 2004-2007 թվականներին նա աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։

2007-2010 թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ։

Այնուհետև, 2010 թվականից սկսած, 4 տարի գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։ 2010-2018 թթ. իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն։
2019 թվականից մինչ 2023 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։

Մելքոնյանը 2023 թվականի՝ եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է բնակարան Երևանում՝ բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականի մարտին: Սակայն հաշվետու տարվա վերջում դատավորը բնակարանի հետ զուգահեռ հայտարարագրել է նաև հողամաս, որտեղ նրա սեփականությունը 1/3 բաժինն է, վերջինս գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում․ Մասիս Մելքոնյանը հողամասը ձեռք է բերել 2023 թվականի դեկտեմբերին:

Դատավորը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2003 թվականի Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Հաշվետու տարվա վերջում տրանսպորտային միջոցը պահպանվել է, սակայն Մելքոնյանը շահագործել է նաև իրեն սեփականության իրավունքով չպատկանող՝ 2012 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան:
Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 413 հազար դրամ, որը դատարանից ստացած աշխատավարձն է:

Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդուն՝ Լևոն Բանդուրյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանը առավել հայտնի է դատական համակարգում որպես իշխանության «սրտի դատավոր»: Ավելին՝ նա իր հավատարմությունը ցույց տալու համար ակտիվորեն հետևում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին, ակտիվորեն հավանում կամ «սրտիկներ» է դնում դրանց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու