Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:12 16-08-2024

Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։

«Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում։

Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», - նշել են մամուլի ծառայությունից։

Բացի այդ, նաև հաղորդվում է, որ համաժողովի ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» խորագրով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին