Ներքին 2 տարի առաջ - 17:15 16-08-2024

Լոռու մարզում «Hyundai»-ը հայտնվել Է դաշտում․ պապ ու թոռ հոսպիտալացվել են. shamshyan.com 

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Զոհրաբ Թ․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մոտ 150 մետր առաջ ընթացել և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Թ․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 11-ամյա Զոհրաբ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդն ու ուղևորը պապ ու թոռ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված