Գոնե պատվախնդրություն ունեցեք պահանջելու, որ հեծանվորդը ներողություն խնդրի բոլոր ԵՊՀ-ականներից
copy image url

Գոնե պատվախնդրություն ունեցեք պահանջելու, որ հեծանվորդը ներողություն խնդրի բոլոր ԵՊՀ-ականներից

Ներքին 8 ամիս առաջ - 10:52 16-08-2024
Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ակադեմիական քաղաքի» բոլշևիկյան մաստերպլանը

Ինչպես ասում են, նույն տեղում, նույն բառամթերքով ու վարդագույն նախագծերով: Հետաքրքիր է, արդյո՞ք այս գաղափարագողությունը կարող է իրավական հետևանքներ ծնել:

Հոդվածը` «Խորհրդային արվեստ» թերթ, 16 հունիսի, 1936 թ.

ՀԳ Իսկ ի՞նչ է մտածում «փախստականների ճամբար» որակված ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմն այս կապակցությամբ: Գոնե սեպտեմբերի 1-ին աշխատանքի դուրս մի եկեք ու պատվախնդրություն ունեցեք պահանջելու, որ հեծանվորդը ներողություն խնդրի բոլոր ներկա ու անցյալ ԵՊՀ-ականներից»։