Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 15-08-2024

Սոցապ նախարարությունը տարիներ շարունակ ինձ կարգ չի տալիս․ Շամլուղի բնակիչ

Շամլուղի բնակիչ 43-ամյա Գայանե Ամիրջանյանը, ով տևական ժամանակ է տառապում է մի շարք հիվանդություններով՝ ահազանգում է․
«Հենաշարժողական խնդիրներ ունեմ, շաքարային դիաբետ, էպիլեպսիա, օրը 4-5 անգամ որտեղ բժիշկները հրաժարվել են ինձ բուժել։ Ես ունեմ շատ փաստաթղթեր, հիմա էլ մի քանի անգամ եղել եմ «Մուրացան» ԲԿ-ում, «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ ինձ պատասխանել են՝ դիկլոֆենակ սրսկվի ու ապրի, մենք էլ ենք հիվանդ, բայց երկրորդ անգամ բժիշկներիի շատ լավ խումբ էր, ասացին՝ պետքա թարմացնես բժշկական տվյալներդ ու կգաս քեզ կարգ կտանք»,- ասաց նա։

Տիկին Գայանեն խնդրանքով դիմում է Առողջապահության նախարարությանը, որ իրեն հնարավորություն տան ևս մեկ անգամ բժշկական հանձնաժողով անցնել։

«Երեք անգամ իմ բժշկական փաստաթղթերով եղել եմ Երևանում ու ամեն անգամ մի բան պատճառ են բռնել ու ինձ կարգ չեն տվել։ Թեժ գծերին էլ, որ զանգահարում եմ միշտ պատճառներ են բռնում, որ դա իրենց գործը չի։ Շատ վատ վիճակի մեջ եմ ես»,- ասաց տիկին Գայանեն։

Ահազանգող քաղաքացին մեզ հետ զրույցում նաև պատմեց, որ չի աշխատում, ապրում է ծնողների օգնությամբ։ Տեղաշարժվել օգնում են հարևանները կամ կողմնակի մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում