Ներքին 2 տարի առաջ - 16:05 15-08-2024

Անգրագիտության և սրբապղծության գագաթնակետ․ Գևորգ Պետրոսյանը՝ հայրերի օր հռչակելու մասին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր, այս առաջարկությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր հանդես եկել։

Oragir.News-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է հայրերի օրը հենց հունիսի 17-ը առաջարկվել, ի՞ր առաջարկն է, թե՞ քննարկելուց հետո է ընտրվել օրը։

«Օրվա ընտրությունը չունի որևէ հատուկ նշանակություն, ուղղակի ԱՄՆ-ում, Կանադայում հայրերի օրը նշվում է հունիսի 3-րդ կիրակին և իրենց մոտ շարժական է, իսկ մեր մոտ ավելի լավ կլինի, որ շարժական չլինի, դրա համար հունիսի մեջտեղում ընտրել ենք մի օր՝ որը երբեմն կհամընկնի 3-րդ կիրակիին, երբեմն ոչ և ամեն երկիր ինքն է իր համար ընտրում այդ օրը»։

Oragir.News-ի այն հարցին՝ արդյոք օրվա ընտրությունը պատգամավորը քննարկե՞լ է որևէ մեկի հետ, վերջինիս բացասական պատասխան տվեց և շեշտեց, որ իր առաջարկությունն է։

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայրերի օր» հռչակելու մասին կառավարության որոշմանը, այսպես արձագանքեց․

«Դա անգրագիտության և սրբապղծության գագաթնակետն է, որովհետև տարվա բոլոր օրերը պետք է լինեն հայրերի և մայրերի օր։ Այսինքն մենք միայն նշված օրը պետք է մեծարե՞նք մեր հայրերին, դա ուղղակի բան ու գործ չունեն, չգիտեն ինչով զբաղվեն, ինչ-որ մի բան նախաձեռնում են, որ իբր թե իրենք էլ են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, ես դա գնահատում եմ որպես խայտառակություն»։

Խոսելով տոների առաջարկման և ընդունման կարգի մասին, Գևորգ Պետրոսյանը ասաց․

«Տոները պետք է որոշակի խորհուրդ ունենան․ հիմա ի՞նչ, հայրը և մայրը տոներով պետք է հիշվե՞ն, կամ քույր, եղբայրը․ դե եթե այդպես է, քեռու, հորքուրի տոներ էլ ընդունեն, դա ինչի՞ նման է։ թող ծայրահեղություն չթվա, բայց ես դա գնահատում եմ ոչ այլ ինչ, քան խայտառակ անգրագետ օրենսդրական նախաձեռնություն, ավելի լուրջ հարցեր կան։ Ինչը որ իրենց քրիստոնեական արժեք է ներկայացնում օրինակ հենց հայրը ընդհանրապես ծնող հասկացությունը։ Հայրերի տոնը ո՞րն է, մենք ամեն օր ենք պարտավոր հիշել մեր հայրերին, Աստվածաշնչյան արժեքները տոների վերածել դա լուրջ չէ, չգիտեմ ով ինչպես է մտածում, բայց դա է իմ կարծիքը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի