Ներքին 2 տարի առաջ - 12:13 15-08-2024

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը. նրան որոնում են. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն:

Բնարկարանում հայտանբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասակածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարևանների խոսքով՝ սպանություն կատարողը սպանվածի որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել, իսկ սպանելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից, հարևաններն էլ փորձել են կնոջը օգնություն ցուցաբերել, սակայն հարվածները կյանքի հետ անհամատեղելի են եղել, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով