Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:53 14-08-2024

Հրապարակ է մտնում խայտառակության ու ապաշնորհության ևս մի օրինակ․ քննարկվում է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը

Պատմաբան Հայկ Դեմոյանը ահազանգում է․

«Ազգային խայտառակության երկրորդ արարը

ԿԳՄՍ նախարարությունն ու «Մասնակցային դպրոցը», պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ միասին թերևս մի պահ կարծել են, թե իրենց հաջողվել է մարսել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի աղաղակող խայտառակություններն ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամոթալի գործելաոճը:

Եվ ահա, հրապարակ է մտնում խայտառակության ու ապաշնորհության ևս մի օրինակ` այս անգամ ի դեմս «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի:

Դատելով մամուլի հրապարակումներից ու այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, ԿԳՄՍ նախարարությունն այս անգամ էլ հավատարիմ է մնացել իր աշխատոճին, կրկին չխորշելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերից և, ինչպես և սպասվում էր, հերթական խոտանն են մատուցելու աշակերտությանը` 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հետ միասին:

Ահավասիկ մի քանի «անմեղ վրիպակներ»` սրբագրիչ ունեցող դասագրքում`
«Լևով V արքա»

«Հայ հեղափոխական դաշնակցության հիմանդիրներ»

«Ուրբաթագիրք. առաջին հայերենով տպագրված գիրք»

Ազգային այս նոր խայտառակության բոլոր դրվագները լուսաբանող ամբողջական գրախոսականը կհրապարակեմ ուրբաթ օրը:

Սա արդեն կոչվում է կրկնահանցագործություն, տիկնա´յք և պարոնա´յք…»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում