Ներքին 1 տարի առաջ - 19:05 14-08-2024

Գևորգ Պապոյանն այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ

ՀՀ ԷՆ նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։

Նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շահառու «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնել է տվյալների մշակման կենտրոն, և մինչև 2030 թվականը ներդրումների ծավալը կկազմի 11.1 մլրդ ՀՀ դրամ, որից փոխհատուցման ենթակա է ընկերության կողմից կառուցվող ենթակայանը և ճանապարհը՝ մոտ 400 մլն ՀՀ դրամ։

«ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, զարգացման հետագա ծրագրերին։

Նախարարն անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին, որոնցից կարող է օգտվել ընկերությունը։

«Պետությունը կարևորում է երկրում բիզնեսի զարգացումը և մշտապես պատրաստ է աջակցել նոր գաղափարների կյանքի կոչմանը: Մեր այցի նպատակն է իրազեկել հանրությանը հաջողված ծրագրերի մասին՝ կարևորելով պետության մղումն ուղղված հաջողված բիզնես միջավայր ձևավորելու հարցում»,-նշել է նախարարը։

OVIO տվյալների մշակման կենտրոնը տարածաշրջանում սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության ամենաբարձր TIER III միջազգային ստանդարտներով կառուցված միակ տվյալների մշակման կենտրոնն է, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։

Կենտրոնում մատուցվում են համատեղակայման, IAAS և այլ ամպային ծառայություններ։ Կենտրոնը սերտիֆիկացված է ISO 27001, 27017, 27018 և PCI DSS միջազգային սերտիֆիկատներով։ Կենտրոնի հզորությունը կազմում է 2 Մգվտ, և տեղակայված են 218 սերվերային պահարաններ։

Այսօր ընկերությունում աշխատում է 420 աշխատակից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից