Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:30 14-08-2024

Սուրմալուի պայթյունն այս իշխանությունը չի բացահայտի․ հարցում 

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրանում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի 2-րդ տարելիցը, սակայն դեպքից 2 տարի անց ոչ ոք պատասխանատվություն չի կրել, և ի վերջո չի բացահայտվել ողբերգական պայթյունի պատճառները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներդներից հետաքրքրցվել՝ ինչո՞ւ 2 տարի անց չի պարզվել պայթյունի պատճառն ու մեղավորները չեն պատժվել։

«Դատախազին իր աշխատասենյակում սպանեցին, դեպքը չպարզվեց, Սումալուի պայթյունն էլ չի պարզվի»․- ասաց մի տղամարդ։ Մի կին էլ վստահեցրեց, որ պայթյունը կազմակերպված էր Ռուսաստանի կողմից։

Անցորդներից որոշները հարցին դժվարացան պատասխանել, բայց պնդեցին, որ գործող իշխանությունը երբեք չի պարզի ողբերգական պայթյունի պատճառները իրական պատճառները․

«Եթե նորմալ, հայրենասեր մարդ լիներ, կպարզեր։ Բոլորս էլ գիտենք, ովքեր են մեղավոր, այդ տարածքի տերերը՝ օլիգարխներ, պատգամավորներ և այն»։

Մի տղամարդ էլ վստահեցրեց, որ օրինապահ համակարգը ըստ իրեն նմանատիպ գործեր քննելու համար պիտանի չէ․ «Իրավապահները պետք է պարզեին, դա պայթեցրե՞լ են, թե՞ անզգուշությամբ է եղել, կամ այլ պատճառներով է պայթել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին